Byte logo

Ընթացիկ

slatini tamara-fruit

Գործընկերներ

ckk tufenkian

Որոնման համակարգերի օպտիմալացում (SEO)

Ի՞նչ է իրենից ներկայացնում որոնման համակարգի օպտիմալացումը

Որոնման համակարգի օպտիմալացումը (SEO), լինի դա անգլերեն, ռուսերեն կամ ցանկացած այլ լեզվով, միտված է օպտիմանալացնել կայքը այնպես, որպեսզի որոնման համակարգերը և կայքերը (Google, Yahoo, Bing, և այլն) կարողանան հեշտությամբ գտնել և գնահատել այն:
Գոյություն ունեն որոնման համակարգի օպտիմալացման երկու ասպեկտ`

  1. Կայքի կառուցվածքի և բովանդակության ճիշտ որոշում այնպես, որ հստակ լինի (որոնողական համակարգերին), թե ինչի մասին է կայքը և յուրաքանչյուր էջի համար առանձին որոնման օպտիմալացում (SEO). Սա կոչվում է կայքի ներքին օպտիմալացում (SEO).
  2. Դեպի կայք բարձր որակի հղումների ստեղծում (ոչ միայն նրա համար, որպեսզի մարդիկ այդ հղումների միջոցով այցելեն Ձեր կայք, այլ նաև այն պատճառով, որ որոնման համակարգերը հաշվի են առնում յուրաքանչյուր գործող հղում ի օգուտ Ձեր կայքի առաջխաղացման: Սա կոչվում է կայքի արտաքին օպտիմալացում, կամ ինտերնետային մարկետինգ:

Կայքի օպտիմալացման համար մենք նախ վերլուծում ենք կայքի ավելի քան 20 կողմերը: Կայքի ներքին օպտիմալացման ասպեկտները իրենց մեջ ներառում են`

  • Metatags` անվանումը, նկարագրությունը և գաղտնաբառերը, որոնք յուրաքանչյուր էջի որոնման հիմնական գործիքներն են
  • Էջերի վերնագրերը
  • Յուրաքանչյուր էջի բովանդակությունը, մասնավորապես` գլխավոր էջի
  • Կայքի տարբեր էջերի միջև գոյություն ունեցող կապը և հղումները
  • URLs` կայք-էջի հասցեները

Մենք առաջարկում ենք նաև ինտերնետային մարքեթինգի ծառայություններ հետևյալ կերպ`

  • Բարձր վարկանշային էջերից հղումների միջոցով (PageRank)
  • Հետաքրքիր հոդվածների տարբեր կայքերում տեղադրելու միջոցով, որոնցից յուրաքանչյուրը կունենա առնվազն 3 հղում դեպի Ձեր կայք
  • Ձեր կայքը ստանդարտ տեղեկագրերում ներկայացնելու միջոցով (directories)

Որպես որոնման համակարգերի օպտիմալացման գործընթացի մի մաս, մենք նաև կօգնենք Ձեզ ընտրել ճիշտ գաղտնաբառեր` ներկայացնելով վերջին 30 օրվա ընթացքում առավել հաճախակի փնտրվող գաղտնաբառերի վերլուծությունը: Սա կազմում է օպտիմալացման ցանկացած ծրագրի էական մասը, քանի որ շատ կարեւոր է ուշադրություն դարձնել առավել հաճախակի փնտրման տերմիններին և բառերին: