Byte logo

Ընթացիկ

slatini tamara-fruit

Գործընկերներ

ckk tufenkian

Կայքերի վերափոխում և մշակում

Ժամանակին զուգընթաց յուրաքանչյուր կայք ունենում է վերափոխման և թարմացման կարիք:

Արդեն գոյություն ունեցող վեբ կայքերի վերափոխման և մշակման գործընթացը իր մեջ ընդգրկում է`

  • Բովանդակության փոփոխում կամ ավելացում: Սա իրականացվում է կայքին նոր էջեր, նոր բովանդակություն ավելացնելով կամ թարմացնելով արդեն իսկ գոյություն ունեցող բովանդակությունը:
  • Վեբ կայքի դիզայնի փոփոխություն: Հավանաբար կայքի ստեղծման ժամանակ Ձեզ դուր է եկել նրա տեսքը և դիզայնը, սակայն այցելուների պահանջների փոփոխման հետ զուգընթաց անհրաժեշտ է նաև փոխել կայքի տեսքը: Մենք մշակում և ստեղծում ենք գրավիչ ոճ Ձեր կայքի համար, որը այն կդարձնի գեղեցիկ և հեշտ ներբեռնվող, ինչպես նաև կիրառում ենք որոնման օպտիմալացում յուրաքանչյուր էջի համար:
  • Կայքի նոր հնարավորությունների ավելացում: Ձեր ցանկությամբ կայքին կարող են ավելացվել ֆորումներ քննարկման համար, ֆլեշ անիմացիաներ: Իսկ միգուցե Դուք ինքնե՞րդ եք ցանկանում փոփոխել Ձեր կայքը` բովանդակության կառավարման համակարգի միջոցով (CMS):
  • Կայքի թարգմանություն և տեղադրում: Եթե ցանկանում եք, որ Ձեր կայքը լինի ոչ միայն հայերեն, այլև այլ լեզուներով և մատչելի լինի արտերկրից այցելուների համար, ապա մենք իրականացնում ենք կայքի բովանդակության թարգմանություն և տեղադրում, որը կխթանի կայքի այցելուների քանակի ավելացմանը: