Byte logo

Ընթացիկ

slatini tamara-fruit

Գործընկերներ

ckk tufenkian

Կայքերի ծրագրային ապահովում և տեխնիկական սպասարկում

Ծրագրային ապահովումը ցանկացած կայքի ստեղծման կարևորագույն մասերից է: Ծրագրային ապահովման կարևորագույն խնդիրներից է պահանջների վերլուծությունը: Հաճախորդները սովորաբար ունենում են վերացական գաղափար այն մասին, թե ինչ են ցանկանում տեսնել որպես վերջնական արդյունքը: Սակայն սովորաբար ցանկությունները չեն դիտարկվում տեխնիկական հնարավորությունների տեսակետից: Տվյալ դեպքում թերի, երկիմաստ երբեմն նաև հակասական պահանջները բավարարվում են հմուտ եւ փորձառու ծրագրվորողների օգնությամբ:
Կայքի ճիշտ աշխատանքը ապահովելու համար շատ կարևոր է դրա տեխնիկական սպասարկումը: Ապահովելով կայքի տեխնիկական սպասարկումը` նշանակում է, որ այն մշտապես կլինի ժամանակակից և արդիական:
Անհրաժեշտ է հիշել, որ նույնիսկ կայքի ոչ պրոֆեսիոնալ կերպով կատարված թարմացումները շատ հաճախ կարող են վնասել այն: Հղումները կարող են կոտրված լինլե, ֆայլերը կարող են շահագործվել հաքերների կողմից իսկ ոչ օպտիմալ ձևով կազմված գրաֆիկները դանդաղեցնում են Էջի բեռնվելու գործընթացը:
Մեր տեխնիկական սպասարկումը ներառում է`

  • Կայքի մշտական թարմացում: Այս պարագայում մշտապես թարմացվում է կայքում գոյություն ունեցող ինֆորմացիան, ավելացվում է նոր ինֆորմացիա, ինչպիսիք են օրինակ հատուկ առաջարկները, ապրանքատեսականու և գնային փոփոխությունները, նոր ծառայությունների ավելացումը, թափուր հաստիքների մասին տեղեկությունների ավելացումը և շատ այլ նմանատիպ ինֆորմացիա, որը հաճախորդներին կօգնի լինել մշտապես տեղեկացված:
  • Կայքի տեխնիկական սպասարկում և կառավարում: Օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ` մենք պարբերաբար վերահսկում և կատարում ենք փոփոխություններ, որոնք կայքը դարձնում են ավելի արագ ներբեռնվող և մատչելի: Մենք կհետևենք, որ կայքը ժամանակ առ ժամանակ թարմացվի և հագեցվի նոր տեխնիկական հնարավորություններով:
  • Կայքի անվտանգության ապահովում: Յուրաքանչյուր կայք, հատկապես այն կայքերը, որոնք օգտագործում են օնլայն վճարման համակարգեր, կարիք ունեն անվտանգության համակարգերի պարբերաբար թարմացման և տեղադրման: Մենք կարող ենք ապահովել ASP, PHP Perl կոդերի կառավարում ցանկացած տեսակի ծրագրերի համար:
  • Կայքի բովանդակության վերամշակում: Օգտագործելով Ձեր կայքի վերաբերյալ մշակվող ինֆորմացիան և վիճակագրական այնպիսի տվյալները, ինչպիսիք են, օրինակ, ամսեկան կայքի այցելուների քանակը, մենք կօգնել Ձեզ փոխել կայքի բովանդակությունը և կառուցվածը, որն էլ կնպաստի բիզնեսի առաջխաղացմանը:

Կայքի տեխնիկական սպասարկումը իր մեջ ներառում է հետևյալ գործողություննրը`

  • կայքի բովանդակության փոփոխություն և ավելացում
  • նկարների ավելացում և թարմացում
  • էլեկտրոնային հասցեի սպասարկում
  • կայքի բովանդակության ձևափոխում և ավելացում
  • ապրանքատեսականու թարմացում
  • հայտարարությունների, հոդվածների թրմացում
  • նկարների և գրաֆիկական պատկերների փոփոխություն
  • էջերի ավելացում, պակասեցում և այլն